Հենց այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուսիսային հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ          Իսրայելն իր հարձակումների համար օգտագործել է Ադրբեջանը, Հորդանանը, Իրաքը և Սիրիան       Արթիկի քաղաքապետի որդին «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել    

19 օգոս 2021 10:01

Իշխանության ներսում խառնաշփոթ է. մասնագետներ չունեն.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանի հանձնաժողովների ձեւավորումը դարձել է իսկական գլխացավանք:

Բանն այն է, որ իշխանական ֆրակցիայում դժվար է գտնել պատգամավորների, որոնք լավ տնտեսագետներ են, իրավաբաններ, կրթության ոլորտի մասնագետներ կամ միջազգային կառույցներում կռիվ տվող անձինք: Ու հիմա իշխանության ներսում իսկական խառնաշփոթ է, քանի որ ԱԺ ընդդիմությունում կարծես թե մասնագետների խնդիր չկա, ու իշխանությունը համապատասխան պատգամավորների է փնտրում, որպեսզի կարողանան հանձնաժողովներում կռիվ տալ ու իրենց ցանկալի նախագծերն անցկացնել: Հատկապես իշխանության համար կարեւոր է մասնագետ պատգամավորներ ունենալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում, Պետական-իրավական մշտական հանձնաժողովում, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպես նաեւ իրենց տիրապետության տակ գտնվողներում, որպեսզի ամեն գնով հասնեն իրենց նպատակներին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ եթե մասնագետներ այդպես էլ չգտնվեն, իշխանությունը ստիպված կլինի ուղղակի տարբեր պատգամավորների ընդգրկել տարբեր հանձնաժողովներում` խայտառակությունից խուսափելու ու հանձնաժողովները ձեւավորելու համար:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր