Դեկտեմբերի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սիսիանի ոստիկանությունից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը       Հայ գերիները կտտանքների են ենթարկվում, միջազգային դերակատարներն էլ կանաչ լույս են վառում ադրբեջանական հանցագործությունների համար    

19 օգոս 2021 14:06

Անկախության օրվա հանրահավաքին թալիբները գնդակահարել են Աֆղանստանի դրոշներով ցույցի մասնակիցներին

Անկախության օրվա հանրահավաքին «Թալիբան» շարժման զինյալները կրակ են բացել և սպանել Աֆղանստանի դրոշները ծածանող մի քանի ցուցարարի: «Reuters»-ի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:


Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Ասադաբադ քաղաքում: Թալիբները նկատել են հանրապետական դրոշներով մարդկանց և կրակ բացել ցուցարարների վրա: Հանրահավաքի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել:


Զոհերի ճշգրիտ թիվը դեռ անհայտ է:


Վերջին շաբաթներին թալիբները արագ հարձակում սկսեցին Աֆղանստանի ողջ տարածքով՝ օգոստոսի 15-ին մտնելով Քաբուլ: Երկրի նախագահ Աշրաֆ Գանին լքեց հանրապետությունը: Փոխնախագահ Ամրուլլահ Սալեհն իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար և փորձում է Աֆղանստանի մայրաքաղաքից հյուսիս ընկած շրջաններում թալիբների դեմ դիմադրություն կազմակերպել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր