Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

21 օգոս 2021 14:20

Թալիբները հայտնել են, որ Աֆղանստանի նախագահի եղբայրն իրենց է միացել

«Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտարարել է, որ իրենց հավատարմության երդում է տվել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի կրտսեր եղբայր Հաշմաթ Ղանին:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, թալիբների հայտարարության մեջ ասվում է, որ երդման արարողությանը ներկա է գտնվել թալիբների հետ սերտ կապեր ունեցող «Հաքքանի ցանց» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան անդամ Հալիլ ալ-Ռահման Հաքքանին:

Ավելի վաղ տեղի հեռուստաալիքը հայտնել էր, որ Քաբուլում հանդիպում է տեղի ունեցել Հաքքանիի և նախկին վարչապետ, Աֆղանստանի իսլամական կուսակցության ղեկավար Գուլբեդդին Հեքմաթիյարի միջև: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պարագայում սահմանադրության համաձայն՝ ինքն է ստանձնում ղեկավարի պարտականությունները: Վերջինս կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր