Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

20 օգոս 2021 15:32

Տեսանյութ.Թուրքեր,հո անասո՞ւն չեք, կնոջն եք ծեծո՞ւմ. ծեծկռտուք ոստիկանների եւ բնակիչների միջեւ

Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, առավել հայտնի որպես «Ֆիզգոռոդոկ», այսօր՝ օգոստոսի 20–ին, քաշքշուկ է եղել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։ Իրավիճակն այնքան լարված է եղել, որ  միջադեպից հետո, երբ պարեկային ծառայողների մեքենան արագ ընթացքով տեղից հեռացել է, բնակիչները հետեւից վանկարկել են «թուրքեր»։


Այդ տարածքում այս օրերին ընթանում են  բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։


«Խաբեությամբ այս տարածքը սեփականաշնորհել են, հիմա ուզում են 14 հարկանի շենք կառուցեն ու ապականեն ամբողջ տարածքը»,– ասում է բնակիչներից մեկը։


Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում միջադեպի տեսանյութն է տեղադրել։  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր