ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները          Հունիսի 12-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կոչ ենք անում չհրաժարվել մանդատներից և խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործել ապօրինի ռեժիմն իշխանությունից հեռացնելու համար    

25 օգոս 2021 10:31

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել բնակիչներից, որ Էստոնական փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում և կարիք կա ոչ միայն փրկարարների, այլև հոգեբանի օգնության։ 


Նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ԱԻն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ԱԻն հոգեբանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։


Արդեն շենքի ներսում այդ քաղաքացին դանակով անկանոն շարժումներ է կատարել, և փրկարարները ստիպված նրան որոշ ժամանակ մեկուսացրել են, որից հետո փրկարար-հոգեբանի և ոստիկանների օգնությամբ նրա ձեռքից վերցրել են դանակն ու ապա տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։


Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին նշված փողոցի բնակիչ՝ 20-ամյա Ա. Ս-


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր