Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար          Ո՞րն է այս իշխանության հակաթույնը. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու       Տեսանյութ.Հայաստանն ընդամենը մանրադրամ է.Հայաստանը կկորցնի տարածքներ հարավում, «Զանգեզուրի միջանցքը» կճեղքվի, Նախիջևանն ու Ադրբեջանն էլ կմիանան Թուրքիային    

25 օգոս 2021 15:01

Մի քանի հոգով հարձակվեցին վրաս. Թեկուզ ՆԱՏՕ-ի բանակը բերեն, չեն կարա լռեցնել մեզ

«Այսօր պարզ դարձավ, որ իշխանությունն ունի մեկ նպատակ՝ ընդդիմությանը ենթարկեցնել: Ուզում եմ հավաստիացնել մեր քաղաքացիներին, որ մեզ վախեցնել ու լռեցնել չի հաջողվելու»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը:

Նա ընդգծեց՝ իրենք ունեն պայքար, որը հանուն պետության է ու հանուն ժողովրդի:

«Թեկուզ ՆԱՏՕ-ի բանակը բերեն այստեղ մեզ լռեցնելու նպատակով, դա իրենց չի հաջողվելու, մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- ասաց Ա. Ղազինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը քերծվածք ունի դեպքի վրա, հարցին՝ մասնակցե՞լ է քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին, Ա. Ղազինյանն ասաց. «Չեմ ուզում այդ մասին խոսել, հարիր չէ իմ անձին, այս խորհրդարանին: Ամեն դեպքում հարձակում տեղի ունեցավ իմ վրա, ընդ որում՝ մի քանի հոգով»:

Նրա խոսքով, մի բան ակնհայտ է՝ վերջին միջադեպը լավ կազմակերպված, լավ պլանավորված, թույլատրված ակցիա էր երկրի բարձրագույն իշխանության կողմից, որին դուր չեն եկել իրենց որակումները, ելույթները, գնահատականները:

«Հրահանգ է տրված եղել պատժել մեզ»,- ընդգծեց «Հայաստան» դաշինքի անդամը:

Նրա գնահատմամբ, այս խորհրդարանն այլևս սնանկ է և անգործունակ:

«Իշխանությունն ամեն դեպքում պատասախանատու է ցանկացած իրավիճակի ու ելքի համար:  Այսօրվա միջադեպի ու ԱԺ այս վիճակի համար պատասխանատու է երկրի բարձրագույն իշխանությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ա. Ղազինյանը նշեց, որ կքննարկեն այսօր տեղի ունեցածը, եթե առկա լինեն հանցակազմի տարրեր, պարտադիր  կներկայացնեն հաղորդում հանցագործության մասին:

Ըստ նրա, այս խորհրդարանը շատ կարճ կյանք ունի, քանի որ Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրված հիմնական առաքելությունն ու պարտականություններն ի զորու չէ կատարելու:

«Այս ամենից տուժում է մեր քաղաքացին, պետությունը, քաոս է ստեղծվում: Միգուցե իշխանություններին ձեռնտու է այս քաոսը, որպեսզի այդ քաոսի մեջ կարողանան անցկացնել այն, ինչի համար իրենք նորից իշխանություն են ստացել»,- ասաց Ա. Ղազինյանը:

Հարցին՝ թե ինչը պետք է անցկացնեն, նա պատասխանեց. «Իրենք դրա մասին խոսեցին, որ անշրջելի  հանձնառություն ունեն Հայաստանի համար խաղաղ դարաշրջան ապահովելու համար: Իսկ թշնամու պայմաններով խաղաղությունը, երբ մեր կողմից չի հնչում ոչ մի պայման, պահանջ, երբ որ չեն սահմանվում կարմիր գծերը, դա ոչ այլ ինչ է, քան իրական կապիտուլյացիա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր