Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

27 օգոս 2021 11:43

Եթե ավելի մոտ լիներ, գուցե մի հատ էլ հայրական ապտակ տայի, Հայկ Սարգսյանն իրավունք չուներ ինձ հետ «արա»-ով խոսելու

Ես այդ պատասխանը տվել եմ բոլոր պաշտպանության նախարարների անունից և անձամբ իմ անունից: Զգացմունքային պոռթկում է եղել՝ բանակի և ՊԲ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Այս մասին Հանրային հեռուստատեսության «Հարցազրույցի» տաղավարում, անդրադառնալով օրեր առաջ ԱԺ նիստի ժամանակ իր և իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:




«Ի տարբերություն իրենց՝ ես կարող եմ զբաղվել ինքնաքննադատությամբ: Բոլոր նախարարների ժամանակ եղել են և՛ դրական կողմեր, և՛ թերություններ ու բացթողումներ: Ես մեծ աշխատանք եմ տարել կաշառակերության, կոռուպցիոն ռիսկերի դեմ: 8.5 տարվա ընթացքում շուրջ 135 անձանց ազատել եմ առնվազն գնդապետի պաշտոնից, որոնց կեսը կապված է եղել կոռուպցիոն ռիսկերի հետ: Դա նշանակում է, որ ես յուրաքանչյուր 23 օրը մեկ  համապատասխան որոշում եմ ընդունել, և դրանց մի մասը եղել է զորակոչի հետ կապված: Իմ ժամանակ էլ եղել են թերություններ, ես եղել եմ պաշտպանության նախարար, և դա անուղղակի վերաբերում էր ինձ, և ես պաշտպանել եմ նաև այսօրվա նախարարին»:


Գեներալն ընդգծեց, որ Հայկ Սարգսյանն իրավունք չուներ իր հետ «արա»-ով խոսելու:


«23 օր ես հանգիստ լսել եմ բոլոր այն վիրավորանքները, որոնք արվել են բանակի և մեր հասցեին: Կարծես այնպես էր ստացվել, որ ես պաշտպանության նախարարն եմ, իսկ իրենք՝ ընդդիմություն: Այդ պոռթկումը համաչափ է եղել, ավելի մոտ լիներ, կարող է մի հատ հայրական ապտակ տայի»:


Անդրադառնալով ԱԺ-ում  իշխանությունների հետ աշխատանքային մթնոլորտում աշխատելու վերաբերյալ հարցին՝ Սեյրան Օհանյանը նշեց.


«Իրենք մեզ քննադատում են, որ մենք կառուցողական չենք, սակայն այս օրերի մեր գործողությունները եղել են առավել քան կառուցողական: Մենք հասանք նրան, որ բանավեճ լինի, որպեսզի ճանաչենք, թե ում հետ ենք աշխատում: Մենք չհասանք ամենակարևոր գործընթացին՝ իրավիճակին ռեալ գնահատական չտրվեց, գործող իշխանության կողմից ինքնաքննադատության ոչ մի ելույթ տեղի չունեցավ»:


Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենք արմատական ընդդիմություն են, և իրենց նպատակն է զսպման մեխանիզմներ ձևավորել Կառավարության ծրագրերի նկատմամբ:


«Իշխանությունները տրամադրված էին 1-1.5 օրվա ընթացքում անցկացնել Կառավարության ծրագիրը: Մեր կողմից ռեալ գնահատականներ են եղել մի շարք հարցերի վերաբերյալ: Ծրագրի մեջ ռեալ գնահատական  իրադրությանը, մանավանդ ռազմական ռիսկերի և մարտահրավերների վերաբերյալ, տրված չէ»:


Խոսելով ԱԺ  նախորդ օրերի միջադեպերը և լարվածությունը բացառելու մասին՝ գեներալը նշեց, որ պետք է փոխադարձ հանդուրժողականություն լինի:


«Միևնույն ժամանակ իշխանությունները պետք է հասկանան, որ այն իրականությունը, որը ստեղծվել է, ունի անուն-ազգանուն-հայրանուն, ես նկատի ունեմ ոչ թե կոնկրետ անձ, այլ կոնկրետ իշխանություն և իրենց գործունեության շրջանակում է, որ  ունեցել ենք անհաջողություններ»:


Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ Վահագնի թաղամասում անշարժ գույք ունենալու վերաբերյալ, Օհանյանը պատասխանեց.


«Ես չէի ցանկանա իջնել Անդրանիկ Քոչարյանի մակարդակին, բայց  կպատասխանեմ հետևյալը․  այդ տունը, որի նկարը մանիպուլացնելով ներկայացրին ԱԺ-ում, ինձ չի պատկանում, իրենք գիտեն կամ կարող են ճշտել՝ դա ում է պատկանում: Այստեղ ես ծառայողական և վարձով մի քանի տուն եմ փոխել, Արցախում էլ ունեմ մեկ տուն, որտեղ որդիս է ապրում»,- ասաց Սեյրան Օհանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր