Իրանը կպшյքարի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի գիտակցել Իրանի դեմ ագրեսիայի սխալ լինելը          Խոշոր ու շղթայական վթար, նախագահական նստավայրի մոտ բախվել են 2 «Tesla», «Zeekr» ու «Toyota», վիրավnրներ կան       Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից    

28 օգոս 2021 12:24

Զինվորը հայերի կողմից չի սպանվել. Ադրբեջանի ՊՆ–ն հերքել է Բաքվի ԶԼՄ-ների տարածած սուտը

Ադրբեջանի ՊՆ–ն հերքել է Արցախի Շուշի քաղաքի մերձակայքում հայ զինվորականների կողմից ադրբեջանցի զինծառայողի մահվան լուրերը։
Պաշտպանական գերատեսչության տեղեկությունից դատելով` նման ապատեղեկատվություն էին տարածել ադրբեջանական ԶԼՄ–ները։

Մինչդեռ, ինչպես հայտարարել է Ադրբեջանի ՊՆ–ն, զինծառայող Չինգիզ Հազիևը, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել ընտանեկան խնդիրների պատճառով։ Միջադեպի մանրամասները չեն հայտնում էթիկական նկատառումներից ելնելով։

«ՊՆ–ն կոչ է անում ԶԼՄ–ներին չխեղաթյուրել տեղեկատվությունն ու հանրությանը մոլորության մեջ չգցել», – ասվում է Ադրբեջանի զինվորական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր