Մայիս ամսվա աստղագուշակ կենդանակերպի նշանների համար          Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, զոհ և վիրավորներ կան       Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը    

12 մայիս 2022 13:50

Նախնական տվյալներով ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանն ինքնասպան է եղել. ՔԿ-ում գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան հանգամանքները:


ՔԿ-ից  հայտնում են, որ նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր