Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից          Ինչ է խոստանում Չինական հորոսկոպը կենդանակերպի նշաններին դեկտեմբերի 15-19-ի համար       Դեկտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 սեպ 2021 12:02

Տեսանյութ.Մինչդեռ ադրբեջանցի դպրոցականներն ուզում են հայերին սպանել ու կոկորդը կտրել, իսկ Հայաստանում խաղաղություն են ուզում. ադրբեջանագետ

Հայատյացության ամենավառ դրսևորումներից մեկը «խաղաղասեր» Ադրբեջանում. Նման գրառում է արել ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում և տեղադրել տեսանյութ՝ նշելով, որ նկարահանողները ռուս բլոգերներ են, ովքեր շրջում են աշխարհով մեկ: Անցած տարի ամռանը Հայաստան էին այցելել։

«Տեսանյութում դպրոցական երեխանները ուզում են հայերին սպանել ու նրանց կոկորդը կտրել, իսկ Հայաստանը նման ադրբեջանցի մեծացող սերունդի հետ խաղաղություն են ուզում:

Հայաստանի այն ՀԿ-ները կամ անհատ անձինք, ովքեր ջանասիրաբար ադրբեջանական խաղաղություն են քարոզում պետք է վերանայեն իրենց մոտեցումը, այլապես, իրենք նույնպես ինձ համար թուրքին ծառայող լրտեսներ կհամարվեն…

Հ.Գ. Տեսանյութը նկարահանողները ռուս բլոգերներ են, ովքեր շրջում են աշխարհով մեկ: Անցած տարի ամռանը Հայաստան էին այցելել»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր