Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

03 սեպ 2021 13:02

Մենք դրական ազդակներ ենք արձանագրել Հայաստանի և Թուրքիայի միջև, մենք պատրաստ ենք օժանդակել 2 երկրների միջև հարաբերությունների բարելավմանը

Մենք դրական ազդակներ ենք արձանագրել Հայաստանի և Թուրքիայի միջև: Մենք միշտ հանդես ենք եկել երկկողմ հարաբերությունների կարգավորման օգտին: Ռուսաստանը անմիջականորեն միջնորդի արդյունավետ դեր է խաղացել երկու երկրների միջև, մասնավորապես՝ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ, որոնք ենթադրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների փուլային կարգավորում՝ առանց նախապայմանների, բայց, ցավոք, նախաձեռնությունները կողմերը չկատարեցին. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:


«Ռուսաստանն այժմ պատրաստ է նպաստել երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա: Մենք ելնում ենք նրանից, որ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման համատեքստում, դա կաշխատեր տարածաշրջանում խաղաղության և կայունության բարգավաճման օգտին»,– նշել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր