Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

03 սեպ 2021 18:05

Ինչու են Վրաստանում հրաժարվել AstraZeneca ընկերության պատվաստանյութի 50 000 դեղաչափից

Վրաստանը հրաժարվել է Լատվիայի կառավարությունից որպես նվեր ընդունել AstraZeneca անգլո-շվեդական ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի 50 000 դեղաչափ:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս տեղեկությունը հաստատել է երկրի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Վերջինս նշել է, որ AstraZeneca-ի դեղամիջոց Վրաստանին առաջարկել է ոչ միայն Լատվիան, այլև ԵՄ այլ երկրներ: Մասնագետի խոսքով՝ հրաժարումը նրանց օգնությունից պայամանվորված է Վրաստանում տվյալ դեղամիջոցի՝ ոչ այդքան ընդունված լինելով, և այս որոշումը քաղաքական դրդապատճառներ չունի:

Սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ Վրաստանում իրականացվել է ավելի քան 1.2 մլն պատվաստում: Կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստված քաղաքացիների թիվը կազմում է 421 785 մարդ, այսինքն՝ չափահաս բնակչության 14.8 տոկոսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր