Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

04 սեպ 2021 15:55

Ջանասիրաբար աշխատում ենք Բայդենի և նրա վարչակազմի հետ` փորձելով օգնել Արցախին, ինչպես նաև պատժել Թուրքիային և Ադրբեջանին իրենց ագրեսիայի համար

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը միացել է Արցախի Հանրապետության Անկախության 30-ամյակի շնորհավորանքներին: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջը:


Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամը հայտարարել է.«Ես երբեք չեմ տեսել ավելի դիմացկուն ժողովուրդ, քան արցախցին, որը բախվել է այս ագրեսիային և իր շուրջ հարևանների կողմից բոլոր այդ խնդիրներին, և ես պարզապես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք Կոնգրեսում շարունակում ենք աջակցել ձեզ: Մենք ջանասիրաբար աշխատում ենք նախագահ Բայդենի և նրա վարչակազմի հետ ծախսերի մասին օրինագծերի վրա`փորձելով ստանալ որքան հնարավոր է մեծ օգնություն Արցախի համար, հնարավորինս վերակառուցել այն, ինչպես նաև պատժել Թուրքիային և Ադրբեջանին իրենց ագրեսիայի համար: Բացի այդ, ես կցանկանայի, ի վերջո, տեսնել Արցախի՝ որպես պետության, որպես երկրի, պաշտոնական ճանաչում, ներգրավվածություն Միացյալ Նահանգների և Արցախի միջև, ինչպես նաև իսկապես առաջ շարժվել խաղաղ գործընթացով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր