Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

07 սեպ 2021 11:00

Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է.զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. 


«Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է և այս թեմայով Հայաստանի իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով։


Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում, եթե հաշվի առնենք, որ դրանք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի կամ Սև լճի հարակից հատվածներում, ապա խնդիրն առավել սուր ընթացք է ստանում։


Այս ամենին գումարվում է թուրքական զինուժի մասնակցությունն ու վերջին շրջանի սահմանային միջադեպերը, ինչն ամբողջացնում է ողջ պատկերը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր