Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում          Եթե կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ոչ հայ է, ոչ էլ քրիստոնյա       Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել    

07 սեպ 2021 15:05

ՌԴ 41-ամյա բնակիչը խոստովանել է, որ 2 դպրոցահասակ աղջկա է բռնաբարել,հետո խեղդել

Ռուսաստանի Կեմերովի մարզի Կիսելևսկ քաղաքում ձերբակալել են 41-ամյա բնակչին՝ երկու դպրոցահասակ աղջկա բռնաբարության և սպանության կասկածանքով, որոնք անհետացել էին սեպտեմբերի 6-ին:


Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, տղամարդը խոստովանել է, որ բռնաբարել է աղջիկներին և խեղդել է նրանց: Ձերբակալվածն իրավապահներին ցույց է տվել սպանության տեղը և թե որտեղ է պահել մարմինները: Նրան պատրաստվում են հարցաքննել:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ դպրոցականներին վերջին անգամ անծանոթ տղամարդու հետ են տեսել, որը նրանց համար քաղցրավենիք էր գնում նրանց համար: Այնուհետև տղամարդը նրանց տարել է ավտոտնակների կողմը:


Կասկածյալը նախկինում դատապարտված է եղել սեռական բնույթի ոտնձգությունների մեղադրանքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր