Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

14 սեպ 2021 11:38

Տեսանյութ.Արմագեդոնը նոր է սկսվում, Ալիևը Որոտանում անակնկալներ է պատրաստում Վան Համբարձումյան

Ենթադրենք` ՀՀ-ն Իրանից որոշ զինամթերք է ստանում, ու այդ ամբողջ ապրանքն անցնելու է Որոտանի, ըստ ՀՀ ԱԱԾ-ի` Էյվազլիի հատվածով, որտեղ այսօր կա Ադրբեջանական ոստիկանական հենակետ, ու ձեր կարծիքով Ադրբեջանը հանգիստ նստելու է նայի, թե ինչպե՞ս է ՀՀ-ն զենք ստանում Իրանից։ Ադրբեջանական կողմը հանգիստ կարող է բռնագրավել այդ ապրանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։


Նրա խոսքով՝ Արցախի առաջին պատերազմից հետո Ադրբեջանում շատ հայ հրամանատարներ, որոնք ծառայում են Սյունիքի տարբեր զորամասերում, գտնվում են հետախուզման մեջ։ «Ենթադրենք մարդն իր ընտանիքով եկել է Երևան՝ հանգստի, վերադառնալիս դարձյալ անցնում է այդ հատվածով, որտեղ ադրբեջանցի ոստիկանը հանգիստ կարող է ձերբակալել այդ հրամանատարին եւ ուղարկել Բաքու, որտեղ նրան կդատեն ամենադաժան ձևով։ Այս ամենը դեռ սկիզբն է ու ծաղիկներն են, Ադրբեջանն օգտագործելու է ցանկացած գործիքակազմ, որպեսզի Հայաստանում խժդժություն առաջացնի, որպեսզի հավելյալ անգամ ազդի ՀՀ իշխանությունների վրա։ «Արմագեդոնը» դեռ նոր է սկսվում»,- ասել է բանախոսը։


Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր