Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

15 սեպ 2021 15:37

Եթե սահմանազատման աշխատանքներից հետո հասկանանք, որ այդ տարածքները հայկական են, շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ դիրքերից հետ շպրտել

ԱԱԾ–ն գուցե ենթադրում է` Կապան-Որոտան ճանապարհի` Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածը սահմանազատումից հետո անցնելու է Ադրբեջանին, դրա համար էլ ադրբեջանական անունով է կոչում այն։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով ԱԱԾ–ի հաղորդագրությանը։
Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում ադրբեջանցի ոստիկանները իրանական բեռնատարները կանգնեցնում են փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար:
«Եթե նկատել եք, մեր իշխանություններն ադրբեջանական տեղանունները պարբերաբար են օգտագործում։ Դրան հակառակ` ադրբեջանական կողմը փորձում է հայկական բնակավայրերն ադրբեջանական անուններով ներկայացնել։ Սա Ադրբեջանի ղեկավարության կողմից ՀՀ իշխանության նկատմամբ հերթական ճնշման հետևանքն է»,–ասաց Օհանյանը` հավելելով, որ իրեն թվում է` ադրբեջանական տեղանուններ իշխանության ներկայացուցիչները հատուկ են օգտագործում։

Դիտարկմանը, թե իշխանությունը դա հիմնավորում է, որ Խորհրդային Միության քարտեզներով այդպես են կոչվել այդ տեղանունները, Օհանյանը պատասխանեց` որտե՞ղ են այդ քարտեզները ճանաչվել, և որո՞նք են իրավիճակը դրանցով դատելու իրավական հիմքերը։
Նա նշեց` ունենք բազմաթիվ պատմաբաններ, որոնք ապացուցում են, որ այդ տարածքները եղել են հայկական և ԽՍՀՄ տարիներին նման ճնշումների հետևանքով անցել են ադրբեջանցիներին։
Իրանական բեռնատարները` մեծ խնդրի փոքր մաս. ինչո՞ւ են Անկարան ու Բաքուն նոր պատերազմ ուզում
Օհանյանը վստահեցրեց` եթե սահմանազատման աշխատանքներից հետո հասկանանք, որ այդ տարածքները հայկական են, շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ դիրքերից հետ շպրտել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր