Խուրման ունի լուրջ հակացուցումներ․ ոչ բոլորին է այն կարելի ուտել          Սեր, խոստովանություն...Խաբված 10 ռուս կանայք, որոնք զոհ են գնացել ադրբեջանցու խոստումներին, հանուն նրա վաճառել ամբողջ ունեցվածքը       ԿԻնը բուժվել է թոքերի քաղցկեղից ախտորոշումից ընդամենը մի քանի ժամ անց    

25 նոյ 2022 11:30

Ադրբեջանի ՊՆ -ն կրկին դժգոհում է ռուսական կողմից և կոչով դիմում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում դժգոհում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները՝ չնայած նրան, որ ադրբեջանական կողմը, ըստ հաղորդագրության, «Ղարաբաղի տնտեսական գոտու բնակավայրերի ցանկը և քարտեզը՝ ադրբեջանական տեղանուններով, պաշտոնապես տրամադրել է ՌԴ ՊՆ-ին, Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին և ներկա հրամանատարությանը, ինչպես նաև թուրք-ռուսական միացյալ մոնիթորինգի կենտրոնին»։

Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը մեջբերում է ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ 2022թ․ նոյեմբերի 24-ի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացելով Մաղավուզ բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե իբր բնակավայրի անունը ոչ թե Մաղավուզ է, այլ Չարդաղլը և հերքում հրադադարի ռեժիմը խախտելու մասին ռուսական կողմի հաղորդագրությունը։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև մեղադրում է ռուսական կողմին, թե վերջինս իր պաշտոնական հաղորդագրություններում չի նշում Արցախյան կողմից հրադադարի խախտումների մասին։

«Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը համապատասխան տեղեկատվության մեջ ճիշտ նշել մեր երկրի տարածքում գտնվող բնակավայրերի տեղանունները և լրջորեն ճնշել հայկական անօրինական զորամիավորումների բոլոր սադրիչ գործողությունները, այդ թվում՝ տարածքների ականապատումը»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Փաստացի, ՌԴ ՊՆ-ի տեղեկագրի բովանդակությունն այնքան է զայրացրել անպատժելիությունից սանձարձակ դարձած Ադրբեջանին, որ հիմա էլ պահանջում է խեղաթյուրել պատմական Արցախի այն բնակավայրերի անվանումները, որոնք բարեբախտաբար, օկուպացնել չի կարողացել։


Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման փաստի առնչությամբ Ադրբեջանը վերջին շրջանում ակնհայտ բացասական ազդակներ է ցույց տալիս։ Ադրբեջանական կողմից տարածված վերոնշյալ հաղորդագրության մեջ Ադրբեջանը ՌԴ ՊՆ-ին մեղադրում է նաև Արցախի՝ իրենց կողմից օկուպացված տարածքներում, իբր, Հայաստանում արտադրված հակահետևակային ականներ տեղադրելու փաստը չարձանագրելու մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր