Արարատ Միրզոյանը պատժո՞ւմ է ՀԱՊԿ-ին՝արցախյան պատերազմում եւ ՀՀ սահմանների ոտնձգությունների նկատմամբ ցուցաբերած անտարբերության համար.«Հրապարակ»

«Ի՞նչ օդանավով պետք է մեկներ՝ առաջին բորտո՞վ, իսկ Արմեն Գրիգորյանն ինչպե՞ս է մեկնել։ Նույնիսկ եթե օդանավը փչացած է, կարող էր օդանավ վարձել, սովորական չվերթով մեկնել»։ Իսկ թե որն է չմեկնելու իրական պատճառը, ենթադրում են. «Հավանաբար, ավելի կարեւոր՝ եվրոպական պաշտոնյաների հետ հանդիպման օրակարգ ուներ, դրա համար չմեկնեց»։
Նշենք, որ երեկ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի, մեկ օր առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի եւ Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրենի հետ: Նշենք, որ ՀԱՊԿ երեկվա նիստին քննարկվել է Աֆղանստանի շուրջ առկա իրավիճակը, հայտարարվել է, որ կազմակերպությունը, ըստ մարտահրավերների, անհրաժեշտ օգնություն կցուցաբերի անդամ Տաջիկստանին՝ սահմանների պաշտպանության հարցում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ ՀՀ-ի կողմից սա պատասխան է ՀԱՊԿ-ի` արցախյան պատերազմում եւ ՀՀ սահմանների ոտնձգությունների նկատմամբ ցուցաբերած անտարբերությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում