Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

27 ապր 2021 13:31

Ինչպե՞ս է հնարավոր եղել Իրանում հայտնված օդանավի վերադարձը և արդյո՞ք կարևոր մասեր են հանվել

Համացանցում տեղեկություն է տարածվել, որ Իրանում հայտնված հայկական օդանավի վրայից մինչ Հայաստան վերադառնալն հանվել է օդանավի շարժիչը, էլեկտրական համակարգեր և մի շարք այլ անհրաժեշտ մասեր։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ArmDaily.am-ի տեղեկացրին, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Հայաստանում։


«Ինչպես կարող էր հնարավոր լինել թռիչքը, եթե կարևոր մասերը փոխարինված լինեին անսարք մասերով։ Իրականում միայն մեկ մասի հետ է խնդիր եղել, որը փոխարինվել է, որպեսզի ինքնաթիռը գար հասներ տեղ»։




Հարցին, թե որևէ մասի փոխարինում տեղի ունեցե՞լ է՝ մեզ պատասխանեցին, որ նման տեղեկատվություն չունեն։ Ինչ վերաբերում է աուդիտ անցկացնելու, մեզ պատասխանեցին, որ այժմ քննություն է ընթանում, որի ավարտից հետո համապատասախան մարմնի կողմից անպայման հայտարարություններ կլինեն։


Ավիացիայի փորձագետ Նավիկ Խաչատրյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե նման տեղեկություններ են տարածվում ու դրանք չեն հերքվում կամ հակառակը չի ապացուցվում, ապա նման բան լինելու հնարավորություն կա։


«Ավիացիայում ամեն ինչ շատ հստակ է, եթե ինքնաթիռի հետ որևէ բան է տեղի ունեցել, ապա աուդիտով կարող է երևալ։ Երբ ժամանակը գա՝ կոմիտեն կարգին կառույց լինի ու շահագրգիռ լինի բացելու այն ամենը, ինչ կատարվում է, ապա պետք է աուդիտ իրականացվի։ Քանի դեռ աուդիտ տեղի չի ունեցել՝ ոչ մեկ չի կարող հստակ բան ասել։ Ընդ որում՝ աուդիտ պետք է արվի ընդունված մասնագետների կողմից։ Ես ինքս էլ կուզեի հասկանալ՝ իրականում ինչ է տեղի ունեցել, միգուցե ոչինչ էլ տեղի չի ունեցել և այն, ինչ պետական կառույցը հրամցնում է հասարակությանը, դա է իրական։ Ի վերջո՝ կա օդանավ, որը հասել է Թեհրան և կա օդանավ, որը Թեհրանից վերադարձել է Երևան։ Հիմա կարող է այդ օդանավերի միջև տարբերություն կա՞ և ո՞րն է տարբերությունը՝ կարող է պարզել միայն աուդիտը։ Օդանավի հետ կատարված ցանկացած փոփոխություն երևում է փաստաթղթերով, ցանկացած տեխնիկի մոտենալը օդանավին երևալու է փաստաթղթերում՝ օրով, ժամով, րոպեով երևալու է, թե նա օդանավի որ մասին է մոտեցել ու ինչ գործողություն է կատարել օդանավի հետ՝ երևալու է աուդիտով։ Այնպես որ, եթե կարգավորող մարմինը շահագրգիռ է բացահայտել, թե ինչ է կատարվել օդանավի հետ, ապա պետք է աուդիտ իրականացվի»։




Անդրադառանալով հարցին, թե ինչպես էր հնարավոր օդանավի վերադարձը կազմակերպել, եթե իրանական կողմը վճարել էր օդանավի համար՝ նա ասաց, որ դեռ փետրվարից անգլիական հեղինակավոր պարբերականներ էին գրում, որ գործարքը կայացել է։


«Եթե գումարն իսկապես փոխանցվել էր, ենթադրաբար, մեր կողմը ասել է, որ սա մեր կոմիտեի, երկրի իմիջի հարց է, իրանական կողմն էլ ընդառաջել է։ Հայկական կողմը պետք է վերադարձրած լինի գումարը, գումարած որոշակի տոկոսներ, որից հետո էլ հնարավոր է եղել կազմակերպել վերադարձը»։


Ինչ վերաբերում է օդանավի արժեքին՝ նա ընդգծեց, որ 1997 թ-ի «S» կլասի օդանավ էր, դա բոինգի հին տարբերակն է, որը ցածր արժեք ունի և պահանջարկ առանձնապես չունի։ 2014 թ-ի աղբյուրների համաձայն՝ այդ կարգի օդանավի գինը մոտ 1 մլն դոլար է եղել, սակայն քանի որ մենք խոսում ենք մի երկրի մասին, որտեղ 30-40 տարվա օդանավեր են թռչում, քանի որ սանկցիաների տակ է, հետևաբար, հայկական կողմը 5 մլն դոլարով էր կարողացել վաճառել օդանավը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր