Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

18 սեպ 2021 14:59

Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել

Գերմանիայի բնակիչներին ներարկվել է «Moderna»-ի ժամկետանց պատվաստանյութ: Ընդհանուր առմամբ, նման ներարկում է ստացել 840 մարդ, հայտնում է Bild-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը դեղամիջոցի փաթեթավորման վրա սխալ մակնշումն է եղել: Նշված պահպանման ժամկետը ավելի երկար է եղել թույլատրելի սանիտարական չափանիշներից` երեք ամիս՝ 30 օրվա փոխարեն:

Միաժամանակ, տեղի բժիշկներն ասել են, որ անհանգստության պատճառ չեն տեսնում, քանի որ պատվաստանյութի պահպանման ռեժիմը չի խախտվել` այն «մշտապես պահվել է սառնարանում»: Բացի այդ, պատվաստումների կենտրոնի խոսնակը վստահեցրել է, որ չկան տվյալներ, որոնք կարող են վկայել, որ ավելի երկար պահեստավորումը ազդում է դեղամիջոցի արդյունավետության վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր