Շտապօգնության բժիշկներին սպառնացող 49-ամյա տղամարդը ձերբակալվել է          Տեսանյութ.Երբ ասում էինք ուզում է ՀՀ հարևան ազգի ներկայացուցիչներ բերել, ասում էր՝ սուտ է, հիմա թեմա է բացում, որ մենք միայնակ չենք ապրել       «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել    

20 սեպ 2021 16:58

Նիդերլանդներում ՀԲԸՄ անդամ երկու հայ կին է զոհվել.հոգեկան շեղումներ ունեցող երիտասարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ

Նիդերլանդների Ալմեո քաղաքում 28-ամյա տղամարդը երկու կնոջ է սպանել՝ 50 և 72 տարեկան: Ինչպես փոխանցում է NL Times-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, երբ բնակելի շենքերից մեկի պատշգամբում կանգնած երիտասարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ:


Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս հոգեկան և այլ առողջական խանգարումներ ունի: Ոստիկանությունից հայտնել են, որ այս ամիս ավելի վաղ բերման էին ենթարկել վերջինիս, սակայն ավելի ուշ ազատ էին արձակել:


Ալմեոյի Հայ մարմնակրթական ընդհանուր միության հաղորդմամբ՝ զոհվածները հայուհիներ են եղել՝ Ծնունդ Կարապետյանը և Մարալ Տեր Մովսեսյանը, որոնք միության անդամներ էին: Բացի այդ, ևս մեկ 33-ամյա կին է վիրավորվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր