Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 5-ի համար          Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել       Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա    

21 սեպ 2021 11:03

Եթե առյուծը Իրանն է ու հետն էլ պոչ ունի, կկտրենք պոչը.Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում

Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում»։

«Ադրբեջանական ուղղությամբ աշխատող իրանցի բարձրաստիճան հոգևորականներից մեկը վերջին ուրբաթօրյա աղոթքում անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական քայլերին՝ ասել էր, որ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։

Իրանցի հոգևորականին Բաքվից պատասխանել են  ադրբեջանցի պատգամավորի մակարդակով և ասել, որ «Եթե առյուծը Իրանն է ու հետն էլ պոչ ունի, կկտրենք պոչը»։

Եթե հաշվի առնենք, որ այս ամենը տեղի է ունենում Իրան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով Իրանի կողմից հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացման համատեքստում, ապա իրավիճակը բավականին հետաքրքիր է և  ընդգրկուն»,-գրել է Վարդանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր