Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել»․ «Հրապարակ»          Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին       Գյումրիում 2-ամյա երեխան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել    

22 սեպ 2021 14:14

Մոսկվայի վրա ոչ բարեկամական հարձակումները կարող են թանկ նստել Անկարայի համար.Էրդողանը կարող է անձամբ գալ Ղրիմ և տեսնել, թե ինչպես է ապրում և զարգանում բազմազգ Ղրիմը

Մոսկվայի վրա ոչ բարեկամական հարձակումները կարող են թանկ նստել Անկարայի համար, և նման օրինակներն արդեն շատ են պատմության մեջ։ Այս մասին գրում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը՝ վկայակոչելով Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելին։


Նա այսպես է մեկնաբանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին ելույթը, որը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին, ներառյալ բռնակցված թերակղզու, և կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար:


«Էրդողանը կարող է անձամբ գալ Ղրիմ և տեսնել, թե ինչպես է ապրում և զարգանում բազմազգ Ղրիմը, որտեղ երաշխավորված են բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ Ղրիմի թաթարների հավասար իրավունքները», - շեշտել է Գեմպելը՝ հավելելով, որ Անկարան «քայլում է նույն փոցխի վրա»:


Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ղրիմում անցկացված ընտրությունները իրավական ուժ չունեն: Կրեմլն այն անընդունելի է անվանել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր