Պուտինը զանգահարեց ինձ և ասաց , Փաշինյանը կստորագրի, և խնդրեց չնվաստացնել նրան . փաստորեն պայմանավորվածություններ ձեռք էին բերվել ավելի վաղ

Ուշագրավ է Ալիևի այն խոսքերը, ըստ որի Պուտինն ասել էր, որ «հայկական կողմը պատրաստ է անել այն, ինչ պետք է աներ»։ Փաստորեն, այն ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, կանխորոշված էր նախքան Շուշիի անկումը, և հավանաբար, նախքան պատերազմը։
«Նոյեմբերի 8-ի երեկոյան էր: Իսկ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք կրկին զրուցել, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դեր էր խաղում իրադարձություններում, նա իմ ուղերձները փոխանցել է Փաշինյանին, իսկ նրանից՝ ինձ: Սա տևել է նոյեմբերի 9-ի վաղ առավոտից մինչև ուշ գիշեր: Իհարկե, շատ հարցեր կային, որոնք համակարգման կարիք ունեին: Ամեն ինչ տեղի ունեցավ նման արտակարգ իրավիճակում: Պատկերացրեք, մեկ օրում համաձայեցնել երկու պատերազմող երկրների միջև տեքստը, և, իհարկե, այս տեքստը պետք է հաշվի առներ իրողությունները: Եվ նա հաշվի առավ այս իրողությունները: Հաշվի էր առել, որ Ադրբեջանը հաղթող երկիր է, իսկ Հայաստանը` կապիտուլյացիայի ենթարկված երկիր: Այս համաձայնագիրը շարունակվել է մինչև ուշ գիշեր և ընդունվել կեսգիշերից հետո: Բաքվի ժամանակով դա նոյեմբերի 10-ն էր, այդ իսկ պատճառով մենք այն անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, մինչդեռ Մոսկվայում դա նոյեմբերի 9-ն էր:
Տեքստը, ի վերջո, համաձայնեցվել է: Բնականաբար, այն պետք է ստորագրվեր, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ խնդրեց չպնդել, որ Փաշինյանը դա ստորագրի մեր ներկայությամբ: Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ անձնավորություն է, նա շատ հարգալից է վերաբերվում բոլորին, և ես ասացի, որ չեմ պնդի, ինձ պետք չեն որևէ լրացուցիչ պահեր՝ կապված Փաշինյանի նվաստացման հետ, քանի որ այս նվաստացումը անձնական չէ, այլ երկրի դեմ է, բայց մենք չենք կարող դա մեզ թույլ տալ: Այսպիսով ես համաձայնեցի, որ մենք միասին կստորագրենք այս փաստաթուղթը, բայց, իհարկե, երաշխիքով, որ Փաշինյանը նույնպես ինչ-որ տեղ կստորագրի այն: Որտեղ է նա ստորագրել, դեռ հայտնի չէ: Ես բազմիցս հրապարակավ տվել եմ այս հարցը, բայց պատասխան չեմ ստացել, գուցե մեկ տարի անց մենք վերջապես կիմանանք դրա մասին` պարզապես պատմության համար», – նշել է Ալիևը։