Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

24 սեպ 2021 14:00

Ալիևը նշեց՝առաջարկվել է 2 անգամ կանգնեցնել պատերազմը դեռ ավելի վաղ փուլում

Ընդամենը օրեր անց կլրանա 44-օրյա պատերազմի մեկ տարին... պատերազմը մեզնից խլեց շատը ու շատերին... իսկ ինչ կլիներ եթե...

Այսօր Իլհամ Ալիևը իր խոսքում բացահայտել է, որ պատերազմի ընթացքում մեր երկրին առաջարկվել է 2 անգամ կանգնեցնել պատերազմը դեռ ավելի վաղ փուլում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Զավեն Խուկեյանը:
Առաջին անգամ այդ առաջարկն արվել է հոկտեմբերի 7-ին, երբ դեռ մենք չէինք զրկվել Շուշիից Հադրութից (այդ օրը առաջին օրն էր, երբ Հադրութում թեժ մարտեր էին ընթանում ահաբեկիչների և հայկական զորքերի միջև), բազմաթիվ այլ գյուղերից ու բնակավայրերից, երբ իմ շատ ու շատ ընկերներ դեռ կողքիս էին, երբ մենք այդքան ստորացված չէինք, իսկ օրվա գործող կառավարությունը տարավ մեր երկիրը ծրագրված պարտության՝ մերժելով երկու առաջարկներն էլ, իսկ երբ արդեն թշնամին Շուշվա բարձունքում էր, ծրագրված պարտությունն արդեն իրականություն էր...

Ալիևը իր խոսքում նշել է՝ հայկական կողմը երկու անգամ կորցրել է պատմական պահը կանգնեցնելու կռիվը... ի՞նչ է այս ամենը նշանակում, ո՞վ է պատասխանատուն իմ այդքան ընկերների կյանքի համար, այդքան անտուն մնացած հայրենակիցների ու կորսված հայրենիքի համար»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր