Ամեն ինչ սպասելի է՝ գուցե փնջերով հանձնեն տարածքները,Սյունիքից նկատվում է ամենամեծ արտագաղթը, իսկ թուրքը ձմռանն է պատրաստվում

«Ներկա իշխանությունն անում է ամեն ինչ՝ նպաստելու հայկական գյուղերի դատարկմանը»։
Պատգամավորն՝ անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, նշեց, որ կան մի շարք մտավախություններ։ Առաջին ընթերցմամբ խորհրդարանում ընդունված նախագիծը մշակելիս համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել։
«Էս ապաշնորհ իշխանություններից ամեն ինչ սպասում եմ՝ գուցե փնջերով հանձնեն»։
Պատգամավորը ցավով նկատեց, որ Սյունիքի մարզից նկատվում է ամենամեծ արտագաղթը՝ մարդիկ անելանելիությունից և անտարբերությունից ելնելով լքում են իրենց բնակավայրերը։ 110 հազար ՀՀ քաղաքացի լքել է Հայաստանը միայն 2021-ին։
«Առուշ Առուշանյան» դաշինքով Գորիսի ղեկավարը կմասնակցի ընտրություններին ու Հակոբյանը հույս ունի, որ կալանավորված Առուշանյանը կվերընտրվի պաշտոնում։ Պատգամավորը նշեց, որ պատրաստ են աշխատել նաև անհավասար պայմաններում։ Առուշանյանի հայրը և զինակիցները՝ կալանավորված տեղակալը և Իրինա Յոլյանը կընդգրկվեն ցուցակում։
Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը լինելու է ցուցակի երրորդ համարը