Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի          Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա       Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ    

24 սեպ 2021 15:08

Մոտենալով հայկական դիրքին՝ ադրբեջանցին ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում տեղի ունեցածից

ArmDaily.am-ը գրում է. Մամուլում երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում մայիսի 12-ից հետո Հայաստանի սահմաններ ներխուժած և անօրինական այնտեղ հաստատված ադրբեջանական դիրքում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած ադրբեջանցին եղել է ժամկետային զինծառայող։

Վերջինս հեռացել է ադրբեջանական դիրքից ու մոտենալով հայկական դիրքին, սակայն չանցնելով պայմանական որոշված սահմանը՝ ավտոմատով կրակել է իր գլխին։ Կրակոցի ձայնը լսելով՝ նրա կողմն են շտապել ադրբեջանցի զինծառայողները։

Մեզ տեղեկացրին, որ այդ միջադեպից հետո ադրբեջանցի զինվորականների թվի փոփոխություն կամ այլ անհանգիստ տեղաշարժ չի նկատվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր