18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը շատ վատ է, նա գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում          Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է Մեղադրել զոհին       Իրանի ԶՈւ-ն hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին    

24 սեպ 2021 16:19

«Ձեռքերը կտրելն անհրաժեշտ է անվտանգության համար».Թալիբների հիմնադիր

Թալիբները մտադիր են երկրում վերականգնել հանցագործությունների համար մահապատիժներն ու անդամահատումները: Այս մասին գրում է «Daily Mail»-ը՝ վկայակոչելով շարժման հիմնադիրներից մեկին՝ մոլլա Նորուդդին Թուրաբիին:


Նա պարզաբանել է, որ մահապատիժները, ամենայն հավանականությամբ, այլևս հրապարակային չեն լինի:


Նա մերժել է միջազգային հանրության վրդովմունքը մահապատիժների վերաբերյալ, որոնք նախկինում տեղի էին ունենում մարզադաշտերում, և նախազգուշացրել է չմիջամտել Աֆղանստանի նոր կառավարիչների գործերին:


«Բոլորը մեզ քննադատում էին մարզադաշտերում պատիժների համար, բայց մենք երբեք ոչինչ չէինք ասում նրանց օրենքների և պատժամիջոցների մասին: Ոչ ոք մեզ չի ասի, թե ինչպիսին պետք է լինեն մեր օրենքները: Մենք կհետևենք իսլամին և կհաստատենք մեր սեփական օրենքները՝ հիմնված Ղուրանի վրա», - ասել է Թուրաբին:


Պարբերականը հիշեցնում է, որ նախկինում, երբ կառավարում էին թալիբները, դատապարտված գողերի համար պատիժը ձեռքի անդամահատումն էր: Ճանապարհային կողոպուտի համար դատապարտվածների դեպքում անդամահատվել են ձեռքն ու ոտքը:


«Ձեռքերը կտրելը շատ անհրաժեշտ է անվտանգության համար», - ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր