Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

27 սեպ 2021 13:48

Ապուշին էլ է հասկանալի, թե միլիարդներով զենքը Ադրբեջանն ինչի համար էր գնում, մի օր դա պետք է թափվեր մեր գլխին ու թափվեց

Այսօր մենք պետք է խաղաղության գնանք, այսօր մենք հզոր չենք ոչ բանակով, ոչ ներքին կայունությամբ, ոչ տնտեսությամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԵԿՄ-ի մոտ Factor.am-ի հետ զրույցում նշեց ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը:

«Դա քաղաքական խնդիր է, որ լուծում է վարչապետը, բայց ես որպես ԵԿՄ ղեկավար, պետք է պատրաստ լինեմ պատերազմի: Մենք ամեն օր, ամեն ժամ մեր շարքերը համալրում ենք երիտասարդներով, որպեսզի կարողանանք հետագայում դիմակայել, եթե ոտնձգություն լինի մեր սահմաններին, չմտնի մեր տուն թշնամին: Ես միշտ էլ վտանգ տեսնում եմ: Ապուշին էլ է հասկանալի, թե միլիարդներով զենքը Ադրբեջանն ինչի համար էր գնում: Մի օր դա պետք է թափվեր մեր գլխին ու թափվեց»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը վստահեցրեց, որ ոչ մի խնդիր չունի երկրի քաղաքական ղեկավարության հետ. «Մենք մեր գործն ենք անում՝ չշեղվելով մեր ճանապարհից: Բանակում շատ խնդիրներ կան, որ նախկինից է եկել, պետք է կարգավորվի ու հարթվի»:

Դիտարկմանը, որ ընդամենը 8 ամսվա ընթացքում թշնամին դեպի Շուշի տանող թունել է կառուցել, ԵԿՄ ղեկավարն ասաց. «Մենք պետք է կառուցեինք էդ թունելը այս 20 տարվա ընթացքում, բայց ոչինչ, կառուցում են մեզ համար, կվերցնենք: Ես իմ հույսը երբեք չեմ կորցնում, ես Շուշի կմտնեմ»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր