Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

29 սեպ 2021 15:17

Լարված իրավիճակ.Ադրբեջանցիները Վրաստանում գյուղն անվանակոչել են «Գարաբաղլը» և հրաժարվում են հեռացնել ցուցանակը

Վրաստանի ադրբեջանաբնակ Չանքիլարի գյուղում լարված իրավիճակ է գրանցվել երեկ։ Ադրբեջանական Report–ի վրացական ծառայությունը հայտնում է, որ գյուղի բնակիչները գյուղի մուտքի մոտ վրացերեն և ադրբեջաներեն վահանակ են դրել՝ «Գարաբաղլը» գրությամբ։

Գյուղ են ժամանել ոստիկանները և պահանջել հեռացնել ցուցանակը՝ ապօրինի լինելու համար, գյուղացիներն էլ հրաժարվել են հանել և նշել են, որ դա գյուղի «պատմական» անունն է։ Գյուղացիներից մեկը հայտնել է, որ գյուղի անվանափոխման համար արդեն դիմել են Վրաստանի կառավարությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր