Տեսանյութ. Թուրքիայում նավթատար է պայթել. Կա հավանականություն, որ կրակը կտարածվի բնակելի թաղամասերում          Դժգոհ են ադրբեջանցիները.բռնազավթված Շուշին ալիևյան կլանի ապագա «արքունական կալվածքն» է, հողերը վերցրել է միայն իր ընտանիքի համար       Տեսանյութ.Թուրքական ապրանքները կխժռեն հայկական շուկան... փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք    

01 հոկ 2021 14:55

Երեխաների մոտ բրոնխիտի բուժման համար համարամոքսիցիլինի նշանակումն արդարացված չէ, անօգուտ է

Հակաբիոտիկներն «ամեն դեպքում» խորհուրդ չեն տրվում երեխաների մոտ շնչուղիների չբարդացած վարակների բուժման համար: The Lancet-ում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք գրեթե անօգուտ են:
Medportal.ru-ի փոխանցմամբ` բրոնխիտի, տոնզիլիտի, թոքաբորբի, միջին օտիտի եւ այլ հիվանդությունների բուժման ժամանակ հաճախ ամոքսիցիլին է (ամոքսիկլավ) նշանակվում՝ կիսասինթետիկ հակաբակտերիալ միջոց պենիցիլինների խմբից:


Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխաների մոտ շնչուղիների չբարդացած վարակների դեպքում, երբ թոքաբորբի կասկած չկա, ամոքսիցիլինի նշանակումն արդարացված չէ:




Հետազոտությանը մասնակցել է Անգլիայից եւ Ուելսից 6 ամսականից մինչեւ 12 տարեկան 432 երեխա, ովքեր չափավոր ծանր ախտանիշներով վերին շնչուղիների վարակների ամբուլատոր բուժում էին ստանում: Փոքրիկ հիվանդները պատահականորեն բաժանվել էին երկու խմբի, որոնցից մեկում երեխաները յոթ օր օրական երեք անգամ ամոքսիցիլին էին ընդունում, մյուսում` պլացեբո: Բժիշկներն ու բուժքույրերը գնահատել են ախտանիշները թերապիայի սկզբում, իսկ ծնողներն ամենօրյա օրագիր էին լրացնում երեխայի վիճակի մասին:


Արդյունքում գիտնականները պարզել են, որ երկու խմբերի երեխաներն էլ վերականգնվել են մոտավորապես միաժամանակ. տարբերությունը միջինում կազմել է 13 տոկոս, այսինքն` կլինիկապես աննշան: Ավելին, ամենաուժեղ ախտանիշներ ունեցող երեխաների ախտանշանների` բարձր ջերմության, շնչահեղձության եւ կրծքավանդակում խռխռոցների, տեւողության մեջ էական տարբերություններ չկային


Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում երեխաներին նշանակել վերը նշված հակաբիոտիկը: Գիտնականները նաեւ ընդգծել են, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը գլոբալ խնդիր է դառնում, եւ շատ կարեւոր է խուսափել դրա հաճախակի օգտագործումից:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր