Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

24 սեպ 2022 22:02

Մթերքներ, որոնք իրենց հակաբակտերիալ հատկություններով կարող են փոխարինել հակաբիոտիկներին

Ռուս նուտրիցիոլոգ Եվգենի Նովիկովը «МедикФорум» պորտալին ներկայացրել է յոթ մթերքներ, որոնք իրենց հակաբակտերիալ հատկություններով կարող են փոխարինել հակաբիոտիկներին, ընդ որում՝ դրանց կողմնակի ազդեցություններն ավելի քիչ են, քան սինթետիկ միջոցներինը։

Սխտորը բավական արդյունավետ է մրսածության կանխման համար, այն նպաստում է իմունային համակարգի ամրացմանը։ Խորհուրդ է տրվում օգտագործել արթրիտների դեպքում եւ որպես կաթվածները կանխարգելող միջոց։ Սխտորը խորհուրդ չի տրվում օգտագործել  աղեստամոքսային տրակտի հիվանդությունների եւ էպիլեպսիայի դեպքում։

Լոռամրգին օգտագործվում է վերքերը մշակելու, միզասեռական համակարգի վարակների բուժման համար։ Խորհուրդ չի տրվում խոցերի եւ գաստրիտների ժամանակ։

Հապալասն արդյունավետ միջոց է միզուղիների համակարգի պաթոլոգիաների, սակավարյունության, նեւրոզների կանխման համար։ Հակացուցումներ են գաստրիտը, խոցը, վիրահատությունից հետո վերականգնման շրջանը։

Բողկը կարելի է օգտագործել վերքերի մշակման համար, որպես մրսածության դեմ եւ խորխաբեր միջոց։ Կարող է ունենալ անցանկալի կողմնակի ազդեցություն աղեստամոքսային տրակտի խնդիրների դեպքում։

Բռինչն օգնում է նշիկաբորբի, բրոնխիտի, թոքաբորբի, ֆուրունկուլյոզի բուժման ժամանակ։ Պետք է օգտագործել զգուշությամբ, եթե առկա են թրոմբոֆլեբիտ, հղիություն, աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաներ։

Ծովաբողկն արդյունավետ է միզասեռական համակարգի բորբոքումների, հոդատապի, ռեւմատիզմի, նշիկաբորբի դեպքում։ Խորհուրդ չի տրվում աղեստամոքսային տրակտի բորբոքումների ժամանակ, ինչպես նաեւ հետվիրահատական շրջանում։

Մանանեխը խորհուրդ է տրվում մրսածության, հիպերտոնիայի, լեղապարկի եւ լյարդի պաթոլոգիաների դեպքում։ Հակացուցված է տուբերկուլյոզի ժամանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր