ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

02 հոկ 2021 14:10

Պարզվել է, թե թուրքական մասնավոր ինքնաթիռն ի՞նչ նպատակով էր վայրէջք կատարել Երևան

168.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 23-ին  Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել: Այսինքն, թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել:


Մենք  փորձել էինք ՀՀ  քաղաքացիական ավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) ճշտել՝ թուրքական ի՞նչ մասնավոր ինքնաթիռ է չարտերային թռիչք կատարել դեպի Երևան և ի՞նչ նպատակով:


Կոմիտեից մեզ առաջարկել էին հարցը գրավոր ուղարկել, ինչը և արվել էր:


Մեկ շաբաթ անց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացվել է մեր հարցադրման պատասխանը, ուղարկված գրության մեջ ասվում է.


«Ի պատասխան 2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 23-ին թուրքական «VIZYON HAVACILIK» ավիաընկերության կողմից CESSNA CITATION XLS տիպի օդանավով  իրականացվել է Անկարա-Երևան-Բոդրում ուղղությամբ բիզնես չարտերային չվերթ:



Տեղեկացնում ենք նաև, որ սույն չվերթով դեպի Երևան ուղևոր չի փոխադրվել, իսկ Երևանից փոխադրվել է երկու օտարերկրյա քաղաքացի»:


Թուրքիայից Հայաստան մեր օդային սահմանը բաց է, և թուրքական մասնավոր ինքնաթիռների չարտերային թռիչքներ դեպի Հայաստան կարող են իրականացվել: Իսկ թե այդ բիզնես չարտերային չվերթը որևէ կապ ունի՞ ՀՀ-Թուրքիա «ներդրումային» հարաբերությունների ձևավորման կամ Փաշինյանի կողմից նշմարվող թուրքական ազդակների հետ, ժամանակը ցույց կտա:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր