Դու ինչի ես կենդանի, թալանչի անասուններ, ռադդ քաշի, այ համբալ, արմատախիլ եմ անելու բոլորիդ. Փաշինյանը՝ արցախցուն          Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին       Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների և արցախահայության վերադարձի իրավունքի մասին    

04 հոկ 2021 11:00

Երևանում քովիդով վարակված 10-ամյա երեխա է մահացել

Երևանում քովիդով վարակված 10-ամյա երեխա է մահացել։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:


«Երեխային ամսի 22-ին բերեցին մեզ մոտ: Ինքը ծանր էր շնչում եւ գիտակցությունը մթագնած էր, շատ թույլ էր, ուներ բարձր ճնշում, բարձր սրտի զարկեր, բայց նորմալ արյան հագեցվածություն եւ թթվածին ուներ: Կատարվել են բոլոր հետազոտությունները միանգամից և առաջին անգամ իր կյանքում հայտնաբերվել է շատ բարձր գլյուկոզա`շաքարային դիաբետ եւ արյան թթվայնությունն է շատ բարձր եղել, որը բնորոշ է շաքարային դիաբետին։ Դրանից հետո ինչ-որ պետք էր արեցինք եւ կապնվեցինք «Մուրացան» բժշկական  կենտրոնի հետ: Դրանից հետո տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ, որտեղ նաեւ քովիդ է հայտնաբերվել երեխայի մոտ»,- ասաց նա:


Աննա Չոբանյանը հավելեց, որ երեխայի մահը գրանցվել է երկու հիվանդությունների առաջացրած բարդությունների պատճառով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր