Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

04 հոկ 2021 18:05

Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի

Շվեյցարացի և շվեդ գիտնականների խումբը վերլուծել է մոլորակի երկարակյացների մասին տվյալներն ու պարզել է, որ մարդ կարող է ապրել առնվազն 130 տարի: Միևնույն ժամանակ մարդկային կյանքի տևողությունը սահմանափակող որևէ գործոն նրանք չեն հայտնաբերել: Այս մասին գրում է «kommersant.ru»-ը։

«Royal Society Open Science»-ին ներկայացնում է գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, Լոզանի Դաշնային տեխնոլոգական ինստիտուտի և Գյոթեբորգի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետներն ավելի քան 1100 երկարակյաց մարդու տվյալ են ուսումնասիրել՝ 13 երկրից, այնուհետև ուսումնասիրությունը լրացրել են իտալացի և ֆրանսիացի երկարակյացների տվյալներով: 

Նրանք ցանկացել են պարզել՝ կպահպանվի արդյոք ապագայում մարդկանց կյանքի տևողության աճը, որը նկատվել է 1840 թվականից ի վեր: Այդ հարցի պատասխանը մեծ կարևորություն ունի ինչպես ժողովրդագրության, այնպես էլ տնտեսության տեսանկյունից: 

Գիտնականները եզրակացություն են արել, որ մարդն այսօր արդեն տեսականորեն կարող է ապրել մոտ 130 տարի: Միևնույն ժամանակ առկա վիճակագրական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի:

Հետազոտողները նշում են, որ մահվան հավանականությունը տարիքի հետ մեծանում է, սակայն այդպես է լինում մինչև 108 տարեկանը. այդ տարիքին հասնելուց հետո մահվան և կյանքի հնարավորությունները հավասարվում են: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր