Տեսանյութ․Հնդկաստանում տեղացած անձրևները ջրհեղեղների և սողանքների պատճառ՝ կան զոհեր և անհետ կորածներ          Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու       Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն    

05 հոկ 2021 13:45

Մի՛ ջղայնացրեք մեզ, ձեզ լավ պահեք, եթե ​​մեր դեմ կրկին ինչ-որ սադրանք, հայտարարություն կամ գործողություն լինի, մենք ձեր գլուխը կջարդենք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օկուպացված Մատաղիս կատարած այցի ժամանակ նպատակահարմար համարեց թափահարել զենքը (փոխաբերական իմաստով) եւ հնչեցնել Հայաստանի դեմ սպառնալիքների հերթական չափաբաժինը:

«Ես դիմում եմ նրանց, ովքեր Հայաստանում ապրում են վրեժխնդրության զգացումով. մտածեք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի կորել, այն տեղում է: Մի՛ ջղայնացրեք մեզ, ձեզ լավ պահեք: Եթե ​​ձեզ լավ պահեք, կկարողանաք հանգիստ ապրել: Եթե ​​մեր դեմ կրկին ինչ-որ սադրանք, հայտարարություն կամ գործողություն լինի, մենք ձեր գլուխը կջարդենք` առանց որեւէ մեկին նայելու: Ոչ ոք չի կարող ձեզ պաշտպանել»,- Ալիեւի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:« Այսօր, բարձրացնելով ազգային դրոշը, մեկ անգամ եւս հարգանքի տուրք եմ մատուցում մեր նահատակների հիշատակին: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ Ադրբեջանի ժողովրդին` պատերազմի ժամանակ բռունցք կազմելու, բանակին աջակցելու, ինձ աջակցելու համար, եւ մենք ջախջախեցինք թշնամու գլուխը եւ հաղթեցինք: Այսուհետ մենք հավիտյան կապրենք որպես հաղթած ազգ եւ հաղթած երկիր: Ղարաբաղը մերն է: Ղարաբաղն Ադրբեջանն է»:

Ակնհայտ է, որ այս «նշանավոր» ուղերձն ուղղված է ոչ միայն Հայաստանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր