Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

05 հոկ 2021 14:33

Տեսանյութ.Իրանը երբեք չի համակերպվի Արաքսի հովիտը կրկին Ադրբեջանին անցնելուն, թույլ չի տա, որ Սյունիքով կապվեն երկու թուրքական պետությունները.

Իրանի մեսիջն այն է, որ տարածաշրջանում թույլ չի տալու թուրքական տարրի ակտիվացում . Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսել է տարածաշրջանային խնդիրներից՝ մեկնաբանելով հարևան երկրից հնչող ակնարկները, թե թույլ չեն տալու տարածաշրջանում սահմանների փոփոխություն։


«Մեսիջն այն է, որ թույլ չեն տալու տարածաշրջանի երկու թուրքական պետությունների միավորում՝ միջանցքի կամ այլ հաղորդակցման ուղիների միջոցով»։


Միջազգայնագետը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է հենց Սյունիքով, որովհետև շատ լավ հասկանում է, որ իր հյուսիսային հատվածը էթնիկ ադրբեջանցիներով է բնակեցված, իսկ հետագայում այստեղ հնարավոր են վտանգներ։


«Եթե Սյունիքում ուժեղանում է թյուրքական տարրը և Սյունիքով կապվում են այդ երկու թուրքական պետությունները, ապա կամա, թե ակամա, դրա ազդեցությունը իրենց վրա զգալու են նաև այդ ադրբեջանցիները»։


Վերջինս նշեց, որ Իրանի հյուսիսում մոտ 15 միլիոն ադրբեջանցի է ապրում ու մի գեղեցիկ օր նրանց շրջանում հնարավոր է կենտրոնախույզ հայտարարություններ արվեն, շարժումներ սկսվեն ու ֆինանսավորվեն՝ ուղղորդվելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։


«Հայաստանը վերջին 30 տարիների ընթացքում միշտ եղել է հուսալի հենարան Իրանի համար։ Մեր կողմից ազատագրված տարածքները՝ խոսքը Արաքսի հովտի մասին է, Իրանի համար եղել է հուսալի թիկունք։ 1992 թվականին Իրանի ՊՆ-ն այցելել էր Հայաստան, հորդոր-խնդրանք էր դրել Հայաստանի առաջ, որ Իրանը երբեք չի համակերպվի Արաքսի հովիտը կրկին Ադրբեջանին անցնելուն։ Ինչ ուզում եք զիջեք՝ այդ հատվածները պետք է մնան անձեռնմխելի, որովհետև Իրանը հազիվ էր ազատվել ադրբեջանական միջամտություններից»։


Մասնագետի խոսքով, Իրանը չի թաքցնում նկրտումները, բացահայտ հայտարարում է, որ չի հանդուրժելու Հայաստանի սուվերեն տարածքների փոփոխություն։ Իրանն այստեղ իր շահն է առաջ քաշում, որը այս պահին համընկնում է ՀՀ շահին։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր