Ռուսաստանը կորցնում է իր նախկին ազդեցությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում          Սպասում ենք ձայների վերահաշվարկին՝ ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թե ոչ, հետո հանդես կգանք հայտարարությամբ       ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի, անկախ այդ հարցում Իսրայելի դիրքորոշումից    

05 հոկ 2021 18:37

Ալլահի կամքով Սիրիան վերածելու ենք թյուրքախոս երկրի.Թուրքիայի աջակցությունը վայելող թուրքոման հրամանատար

«Սիրիայի ազգային բանակի» Սուլթան Մուրադ դիվիզիայի թուրքոման հրամանատար Ֆեհիմ Իսան Twitter-ի իր էջում գրել է, որ Բաշար Ասադից հետո Սիրիան վերածելու են թյուրքախոս երկրի։

«Ալլահի կամքով Սիրիան Ասադի դաժան ռեժիմից և ահաբեկչական կազմակերպություններից մաքրելուց հետո մենք՝ որպես ազատ Սիրիա և թյուրքախոս երկիր, տեղ կգտնենք Թյուրքական խորհրդում»։

Հոկտեմբերի 3-ի իր գրառմամբ Իսան նաև շնորհավորել է թյուրքախոս երկրների համագործակցության օրը և Թյուրքական խորհրդի կազմավորման 12-րդ տարեդարձը։

Դիվիզիայի հրամանատար Իսան գլխավորում է «Հեղափոխականների շարժում» կոչվող կազմակերպությունը, որը բաղկացած է «Սիրիայի ազգային բանակի» խմբերից։ Իսկ «Սիրիայի ազգային բանակի»՝ Թուրքիայի աջակցությամբ 2013թ․ մարտի 28-ին ստեղծված և թուրքմեններից կազմված Սուլթան Մուրադ դիվիզիայի անունը հաճախ կապվում է Աֆրինում տեղացի բնակչության իրավունքների խախտումների հետ։ Այս պահին Աֆրինը վերահսկող զինյալ խումբը հիմնականում կազմված է սիրիացի թուրքոմաններից։

Աղբյուր`    rudaw.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր