Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

02 նոյ 2020 12:55

Սիրիայում ԼՂ ուղարկվելու ահից թուրքամետ 7 զինյալ հանձնվել է քրդական ուժերին

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ-Այն (Սերեքանիյե) շրջանում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման 7 անդամ հանձնվել է քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի զինյալներին։ Այս մասին՝ Ermenihaber.am կայքի փոխանցմամբ,  հայտնում է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» (SOHR)։


Նշվում է, որ «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման զինյալները քրդական ուժերին են հանձնվել այն պատճառով, քանի որ վախենում են, որ իրենց Լեռնային Ղարաբաղ կուղարկեն և չեն վճարի աշխատավարձերը։  


Հաղորդվում է, որ թուրքամետ զինյալները իրենց ծառայությունն իրականացնում էին Ռաս ալ-Այնի Աբու Ռասին գյուղում։ 


SOHR-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սիրիայի ազգային բանակի» ևս 8 զինյալ էր հոկտեմբերի 21-ին հանձնվել քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի զինյալներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր