Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

06 հոկ 2021 12:55

Տեսանյութ. Ինչու՞ է իշխանությունը թաքցրել, որ ապրիլին Բաքվից առանց գերիների վերադարձած ինքնաթիռով խոշտանգված մարմիններ են բերվել

Օրեր առաջ Hetq.am-ին տված հարցազրույցում Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված, ապա սպանված հայ ռազմագերի Գագիկ Մկրտչյանի մայրը՝ Լուսինե Դարբինյանը հայտնել էր, որ որդուն ադրբեջանցիները դաժանորեն խոշտանգել են, գլխատել, իսկ նրա մարմինը վեցամսյա որոնումներից հետո գտել է այս տարվա ապրիլի սկզբին, իսկ դին Հայաստան է տեղափոխվել այն ինքնաթիռով, որը մեկնել էր Բաքու՝ հայ ռազմագերիներ վերադարձնելու, բայց վերադարձել էր, ըստ պաշտոնական տեղեկատվության, դատարկ:


Խորհրդարանում լրագրողները ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ ինչու՞ էր իշխանությունը գաղտնի պահում այն, որ ոչ թե դատարկ էր վերադարձել ինքնաթիռը Բաքվից, այլ բերել էր խոշտանգված մարմիններ: Քոչարյանը հարցին հստակ չպատասանեց:


«Գուցե դա իմ բացթողումն է: Ես խոստանում եմ, որ մանրամասն ու խորությամբ կուսումնասիրեմ այդ դեպքը, եւ դու հնարավորություն կունենաս ինձնից առանձին հարցազրույց վերցնել թեմայի վերաբերյալ»,- պատասխանեց Քոչարյանը՝ դիմելով հարցն ուղղած լրագրողին:


Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին եւ բարձրաստիճան այլ զինվորականների անօրակ սպառազինության մատակարարման գործով մեղադրանքներ առաջադրելուն եւ կալանավորելուն՝ Քոչարյանը չցանկացավ կենտրոնանալ անձերի շուրջ:


«Հարցը չեմ ուզում միայն Դավիթ Տոնոյանի հետ կապել, նախաքննական մարմինը ինչ որ պետք է տեղեկացրել՝ հայտնել է հանրությանը: Կարծում եմ՝ սա այն թեման է, որ բոլորս հետաքրքրված ենք բոլոր մանրամասների բացահայտման հարցում: Նանակին առնչվող հարցերում որեւէ մութ կետ չպետք է մնա՝ սպառազինություն սկսած: Կոռուպցիան պետք է արմատից ոչնչացնել, եւ ձեր աջակցությունն էլ եմ ակնկալում, երբ ասում եմ՝ ամեն մի դղյակի քարի մեջ մի զինվորի ճակատագիր է, դա իրողություն է՝ եթե այդ քարը դրվել է, եթե այդ պաշտոնյան՝ հատկապես ԶՈՒ գեներալիտետից՝ կապ չունի՝ նախկի՞ն, թե՞ ներկա, ու չկա բացատրություն, ուրեմն դա բանակից է դուրս եկել, ինչը սպառազինության վրա բացասական ազդեցություն է ենթադրում, այն սպառազինության, որը պետք է կրակվեր հակառակորդի ուղղությամբ»,- նշեց Քոչարյանը:


Լրագրողների այդ դիտարկմանը, որ ըստ ներկայացված մեղադրանքի ու հրապարակված տեղեկատվության՝ հանցանքը ներկա իշխանության կառավարման շրջանին է վերաբերում, Քոչարյանը նկատեց՝ խոսքն այնպիսի գործարքի մասին է, որը կնքվել է 2011թ-ին, եւ շարունակություն է ունեցել հետագայում:


«Հիմա թողնենք՝ նախաքննական մարմինն իր գործն անի, մեղադրյալներն իրենց պաշտպանությունն իրականացնեն: Ես մտադիր չեմ որեւէ մեկի անունը տալ հիմա»,- նկատեց Քոչարյանը:


Լրագրողներից մեկն էլ նկատեց՝ վարկած կա, որ իշխանությունները, քրեական գործ հարուցելով Դավիթ Տոնոյանի դեմ եւ կալանավորելով նրան, նախահարձակ եղավ՝ նրան լռեցնելու կամ «քավության նոխազ» դարձնելու համար: Քոչարյանի խոսքով՝ պատերազմի ժամանակ, ելնելով օրենսդրությունից, ՊՆ-ի եւ ԶՈՒ Գլխավոր շտաբի միջեւ փոխհարաբերությունների իրավական տարօրինակ տիրույթ է գործել, որի մասին խոսվել է նաեւ ՊՆ-ի՝ 2016թ. վերլուծության մեջ:


«Այդ խնդիրների լուծման փաթեթը գալու է ԱԺ, եւ այստեղ «քավության նոխազի» մասին խոսել պետք չէ, պետք է խոսել այդ ժամանակ բանակի կառավարման եւ այն իրողությունների մասին, որոնց վերաբերյալ հարցերի պատասխանները մենք փորձելու ենք գտնել քննիչ հանձնաժողովի շրջանակում»,- շեշտեց Քոչարյանը:


Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին՝ Քոչարյանը նշեց, որ 1990-ական թվականներին մենք Գորիս-Կապան ճանապարհի վրա տվել ենք բազմաթիվ զոհեր, հակառակորդի բոլոր հենակետերը ոչնչացվել են, բայց այսօր ունենք այլ իրողություն։


«Բայց մենք այսօր ունենք այլ իրողություն եւ պետք է շարժվենք՝ այդ իրողությունը հաշվի առնելով։ Եթե մենք դասեր չքաղենք մեր պարտությունից եւ չկառուցենք մեր օրակարգն այնպես, որ կարողանանք այդ ճանապարհով անվտանգ անցնել, բնականաբար, անընդհատ խոսելու ենք այդ վտանգների մասին՝ դասեր չքաղելով։ Մեր ժողովրդին շատ ասեցինք, որ հեսա գնում ենք Բաքու՝ չայ խմենք, շատ ասեցինք, որ աշխարհի ամենամարտունակ բանակն ենք։ Մենք ամեն ինչ արեցինք, որ աշխարհի ամենամարտունակ բանակը լինի այդպիսին»,- նշեց նա։


Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ պատերազմը սկսվեց գործող իշխանության տապալած բանակցությանների արդյունքում եւ ավարտվեց գործարքով, Քոչարյանը չցանկացավ մեկնաբանել այդ հայտարարությունը։


«Եթե ինքը գործարքի մասին գիտի, ոչ մեկն իրեն չի խանգարում հայտնել նախաքննական մարմնին»,- ասաց Քոչարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր