Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Երևանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

09 հոկ 2021 11:35

Անկարան պատրաստվում է պատերազմի Իրանի հետ

Discover24.ru-ն «Փորձագետ Սիվկով. Թուրքիան պատրաստվում է ներգրավվել Իրանի հետ պատերազմի մեջ» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովի, հազիվ թե Թուրքիան Կիևից իր անօդաչու թռչող սարքերը պահանջեր պարզ սահմանային պարեկության համար: Նրա կարծիքով, Անկարան պատրաստվում է պատերազմի Իրանի հետ:


Սիվկովը բացատրել է, որ Թուրքիայի գործողությունները վկայում են Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության աճի մասին: Հավանական է, որ Անկարան ենթադրում է ռազմական գործողությունների վաղաժամ սկիզբ և, հետևաբար, իր մոտ է հավաքում բոլոր հնարավոր ուժերը: Նա հիանալի հասկանում է, որ Իրանը Հայաստան չէ, ուստի Ադրբեջանը չի կարող միայնակ գլուխ հանել դրանից: Հետևաբար, Թուրքիան ստիպված կլինի ներգրավվել պատերազմի մեջ, չնայած այն բանին, որ թե՛ Անկարան, թե՛ Թեհրանը Աստանայում Սիրիայի հարցով գործընթացի մասնակիցներ են:


Հիշեցնենք, որ այս պահին Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են իրականացնում Նախիջևանի տարածաշրջանում՝ հայկական սահմանի անմիջական հարևանությամբ: Ենթադրվում է, որ դա պատասխան է Թեհրանի զորավարժանքներին:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր