Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

09 հոկ 2021 14:22

Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը. Ո՞վ կլինի իրավահաջորդը. Foreign Policy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը։ Նշվում է Ամերիկյան «Foreign Policy» ամսագրում տեղ գտած վերլուծական հոդվածում։ 


2019 թվականից թուրք փորձագետները, լրագրողներն ու սոցիոլոգները սպասում են Թուրքիայում 2023 թվականին կայանալիք համապետական ընտրություններին։


Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովրդականությունը մեծ չէ. չնայած պահում է վերահսկողությունը Թուրքիայի քաղաքական ինստիտուտների և լրատվամիջոցների վրա, սակայն պարզվում է, որ Թուրքիայի նախագահն այլևս սպասված չէ հատկապես երիտասարդության շրջանում։


«Նախքան 2023 թվականն Էրդողանն իսկապես կարող է անզոր լինել, սակայն իրավիճակն այնպես չէ, ինչպես մտածում են շատերը։ Նշաններ կան այն մասին, որ Էրդողանը կարող է հիվանդ լինել այն աստիճան, որ այլևս չկարողանա թեկնածություն առաջադրել նախագահի պաշտոնում վերընտրվելու համար»։


Հոդվածի հեղինակներ Սթիվեն Քուքը և Էնրիկո Մատեն նկատել են, որ շատանում են Թուրքիայի նախագահի հիվանդության մասին վկայությունները, ապացույցները։ Հոդվածագիրները վերլուծել են վերջին ամիսներին համացանցում հրապարակված տեսանյութերը, որոնցում Էրդողանն աստիճանները բարձրանալիս դիմում է կնոջ օգնությանը, դժվարությամբ է քայլում կամ խոսում։


«Տեսանյութերը միասին քննելիս Էրդողանի առողջական վիճակի հետ կապված որոշ պարզ հարցեր են առաջանում»,- նշված է հոդվածում։
Թուրքիայում երկու տարի անց սպասվող ընտրություններին, ըստ պարբերականի, Էրդողանը չի կարողանա մասնակցել։ Հնարավոր է նաև, որ այս ամենը հորինված է, շրջանառվում է հիմնականում Թուրքիայի սահմաններից դուրս, բայց հոդվածագիրները քննարկել են, թե ինչպես կզարգանա քաղաքական կյանքը Թուրքիայում, եթե Էրդողանին մի բան պատահի։ Բացի այդ կանխատեսումներ են արվել նաև «հետէրդողանական» Թուրքիայի վերաբերյալ։


«Հետէրդողանական Թուրքիայում նրա կուսակցությունը կմասնատվի և դրա հետևանքը կլինի այն, որ հնարավոր է մրցակցային ընտրություններ անցկացվեն, այդ պարագայում կարող է հաղթել Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչներից մեկը՝ Ստամբուլի կամ Անկարայի քաղաքապետը կամ Մերալ Աքշեները, որը կոշտ տիկնոջ համբավ ունի»։
Էրդողանի կառավարման երկու տասնամյակների ընթացքում Թուրքիայում ազդեցության լծակներ են կուտակել կուսակցությունում հայտնված մարդիկ և հիմա նրանք չեն հանձնի իշխանությունը ավելի ժողովրդավար մրցակիցների ձեռքը։
Որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության հավանական թեկնածուներ՝ նշվել են Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի անունները։


«Պաշտպանության նախարարն ունի ամենամեծ շանսը, որովհետև հետախուզության պետին ճանաչում են միայն Թուրքիայի ներսում, իսկ ներքին գործերի նախարարը վարկաբեկվել է յութուբում թուրք մաֆիոզի բացահայտումներից հետո»։


Ամերիկյան պարբերականը գրում է նաև, որ սխալ կլինի անտեսել Էրդողանի առողջության մասին հուշող նշանները, նրա հավանական փոխարինողի հարցը և Թուրքիայում զարգացումների սցենարները, մինչդեռ թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում, թե Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին է պատրաստում «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի և Թուրքիայի նախագահի պաշտոնների համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր