Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

14 հոկ 2021 14:06

Ժողովուրդն Էդմոն Մարուքյանին ասաց՝ «Էդմոն դու սո՛ւս, այ քո կլասիկ ցավը տանեմ»

Politik.am-ը գրում է․


Ընտրություններից հետո խորհրդարանական ընդդիմության նկատմամբ իհարկե կա քննադատական խոսք և հաճախ այն նաև տեղին է։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ դեռևս հույս ունեն, որ իրենց ընտրած քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու ճանապարհը կգտնեն։ Խորհրդարանական ընդդիմության ընտրողների և համակիրների դժգոհությունն իհարկե հասկանալի է, բայց խիստ անհասկանալի է, երբ խորհրդարանական ընդդիմությանը քննադատում է արտահերթ ընտրություններին մասնակցած և անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժը։


Խորհրդարանական ընդդիմության թիրախավորման ծանր գործն իր ուսերին է վերցրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Նա ընտրություններից հետո ցանկացած հարցազրույցի ընթացքում իր պարտքն է համարում ընտրողներին ասել, որ իրենք սխալ ընդդիմություն են ընտրել։ Մարուքյանը պնդում է, որ ընդդիմությունը ոչինչ չի անում և որ իրենց խորհրդարանում լինելը թույլ չէր տալու գործող իշխանություններին նախկին-ներկա խոսույթը առաջ հրել։ Մարուքյանն իհարկե մոռանում է, որ նույն Նիկոլ Փաշինյանն իրեն մեղադրում էր Վատիկանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի պրոյեկտը լինելու մեջ։ Բայց, որ ամենակարևորն է, Մարուքյանը մոռանում է, որ իրեն վերջին երեք տարիներին ավելի շատ մեղադրում են Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունենալու մեջ։ Ու այս դեպքում իհարկե տրամաբանական է Մարուքյանի այն պնդումը, որ իրեն չէին կարող մեղադրել նախկինների հետ կապ ունենալու մեջ։ Պարոն Մարուքյանը երբեք թրենդից հետ չի ընկնում և նախկինների հետ կապը մնացել է անցյալում, իսկ հիմա կարևոր է կապը ներկաների հետ, որ այնքան ակնառու է։


Հետաքրքիր է, որ ժողովրդին սխալ ընտրության մեջ մեղադրող Մարուքյանը երբեք չի խոսում Նիկոլ Փաշինյանին ընտրելու սխալ լինելու, ավելին հանցավոր լինելու մասին։ Փոխարենը նա առաջարկում է համախմբվել Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ, գզվրտոցների մեջ չմտնել (Մարուքյանի համար պատերազմի աղետալի հետևանքների և պատասխանատուներին պատասխանատվության կանչելու մասին խոսելը գզվրտոց է) և աշխատել միասին։


Խորհրդարանական ընդդիմությանը ընտրելը սխալ համարող Մարուքյանը լավ կանի մտածի, վերլուծի, թե իրենց ինչու չընտրեցին, ընդորում, իրեն չընտրեցին այն քաղաքացիների գերակշիռ մեծ մասը, ովքեր 2018-ին ընտրել էին իր ղեկավարած կուսակցությանը։ Սա ամենախոսուն գնահատականն է Էդմոն Մարուքյանի գործունեության մասին, ընդորում հիմնականում իր գործունեության, քանի որ «Լուսավոր Հայաստանում» բազմաթիվ լուսավոր դեմքեր և իրական ընդդիմադիրներ կան, որոնց այդ կուսակցությունում մնալը դեռևս անհասկանալի է։  Եթե «դասականներից» մեկի բառապաշարով ասենք, ապա ժողովուրդը Էդմոն Մարուքյանին ասաց՝ «Էդմոն դու սո՛ւս, այ քո կլասիկ ցավը տանեմ»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր