ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

16 հոկ 2021 12:02

Ադրբեջանը բանակը վերակազմավորելու քայլեր է անում, կորցրել են սպաների զգալի թիվ, իսկ այժմ նորերի են պատրաստում

Ադրբեջանը բանակը վերակազմավորելու քայլեր է անում. Նման գրառում է արել ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում։ 


«Բարբարոսների ՊՆ-ն հայտարարություն է տարածել.


Ադրբեջանական բանակն ընդունում է այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են կամավոր ավարտել ակտիվ զինվորական ծառայությունը:
Ծառայության ընդունվում են մինչև 30 տարեկան զինծառայողները, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն և ավարտել են պարտադիր զինվորական ծառայությունը:


Սկզբում ընդունվողները վերապատրաստման դասընթացներ պետք է անցնեն, այն հաջողությամբ ավարտելուց հետո կնքվելու է եռամյա պայմանագիր, և նրանք նշանակվում են համապատասխան պաշտոնների` իրենց մասնագիտություններին համապատասխան:


Փաստորեն նոր սպայական կազմի ակտիվ վերապատրաստում են սկսել: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել են սպաների զգալի թիվ, իսկ այժմ նորերի են պատրաստում»,-գրել է նա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր