Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

30 դեկ 2021 12:53

Ադրբեջանական բանակը բարեփոխվում է թուրքական զինված ուժերի մոդելով, օգտագործված հրթիռների ու զինամթերքի փոխարեն նորերը կգնվեն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոսել է ադրբեջանական բանակում Թուրքիայի զինված ուժերի մոդելին համապատասխան բարեփոխումներ իրականացնելու աշխատանքների մասին։ 


Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակա Անար Էյվազովը հայտնել է, որ ադրբեջանական բանակը ժամանակակից բանակների մոդելին համապատասխան զարգացման նոր փուլի հասցնելու համար կատարելագործվել է կազմակերպչական և շտաբային կառուցվածքը, ստեղծվել է ցամաքային զորքերի հրամանատարություն և նոր ռազմական միավորում։


Նրա խոսքով, Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում տեղակայված ստորաբաժանումների օպերատիվ և մարտական ​​պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հատուկ պայմաններում մարտական ​​առաջադրանքներ կատարելու համար ստեղծվել են օպերատիվ զորամասեր (կոմանդոներ). «Թուրքիայում ապահովվել է կոմանդոների համապատասխան վերապատրաստման դասընթացների անցումը։ Այս գործընթացը հիմա շարունակվում է»։


«Մշակվում են նոր մարտական ​​ցուցումներ՝ հաշվի առնելով Թուրքիայի ԶՈւ մոդելը։ Թուրքիայի զինված ուժերի սպաների մասնակցությամբ կազմակերպվող դասընթացներին զգալի թվով զինվորականների ներգրավումը նոր մակարդակի է բարձրացրել մասնագետների պատրաստումը»,- ընդգծել է նա։


Էյվազովը նաև ասել է, որ նախատեսվում է ադրբեջանական զինուժի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում Թուրքիայի հետ երկկողմ զորավարժություններին, այդ թվում՝ Միջազգային բանակային խաղերին։


Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանը նոր հրթիռներ և զինամթերք է գնել:


«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ օգտագործված հրթիռների ու զինամթերքի փոխարեն նորերը գնվեցին ու փոխանցվեցին բանակին»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր