Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

24 դեկ 2020 12:07

Հայաստանում բժիշկների զորահավաք է հայտարարվում.խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության

2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը Հայաստանում կիրականացվի զորահավաք։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Զորահավաքը կներառի զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետներին` ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի:

Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը սահմանվում է մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Միաժամանակ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից սկսած` կիրականացվի պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրում։

Նույն որոշմամբ սահմանվում է նաև, որ պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Զորակոչի ավարտից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը կուղարկվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ` քրեական հետապնդում հարուցելուհամար։

Եթե զորակոչված քաղաքացին գտնվում է արտերկրում, ԱԳՆ–ն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով պարտավորվում է կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր