Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

16 հոկ 2021 15:01

Եթե թուրքերը կարենան էս հրամանատարական դիտակետը վերցնեն, ուրեմն 114-ից 127 պոստերը սաղ իրանց ա անցնում. ՊԲ-ն հերքում է

Արցախի ՊԲ 5-րդ ՊՇ (Մարտակերտի) 4-րդ ՀՎ ՀԴԿ-ն ( Օմեգա կոչեցյսլը) հիմա փաստացի պաշարված է։ Այս մասին գրում է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում։ 


«Ուրեմն ՊԲ 5րդ ՊՇ (Մարտակերտի) 4րդ ՀՎ ՀԴԿ-ն ( Օմեգա կոչեցյսլը) է հիմա փաստացի պաշարված:


Եթե թուրքերը կարենան էս հրամանատարական դիտակետը վերցնեն ուրեմն 114-ից 127 պոստերը սաղ իրանց ա անցնում: Էդ պոստերը պատերազմում ոչ մի կերպ չկարեցան վերցնեն»,-գրել է նա։ 


Նշենք, որ քիչ առաջ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։


Այս հաղորդագրությանն ի պատասխան Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում որոշ սքրինշոտեր է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. 
***
Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։
«Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»,-ասված է հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր