Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

18 հոկ 2021 19:03

Մերկ ֆոտոսեսիա՝ Մեռյալ ծովի ափերի մոտ

Ամերիկացի հայտնի լուսանկարիչ Սպենսեր Թունիկը զանգվածային մերկ ֆոտոշարք է անցկացրել Իսրայելի Արադ շրջանի անապատում: Այդ մասին կիրակի՝ հոկտեմբերի 17 -ին, հայտնել է EFE գործակալությունը:

Ֆոտոսեսիային մասնակցել է 19-ից 70 տարեկան 200 մարդ: Նրանց մարմինները սպիտակ են ներկված եղել: Ֆոտոսեսիան տեղի է ունեցել Իսրայելի Արադ քաղաքը շրջապատող անապատային լանդշաֆտի ֆոնին:

Լուսանկարիչը մարդկանց օգնությամբ «կառուցել է» խողովակ, որը «հոսում է» դեպի Մեռյալ ծով:

«Դրանում սպիտակ ներկված մարդիկ խորհրդանշում են աղի հոսքերը», – իր աշխատանքը բացատրել է լուսանկարիչը:

Այսպիսով, նկարիչը հույս ունի համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Մեռյալ ծովի անհետացման խնդրի վրա:

Լուսանկարիչը հայտնի է բնության մեջ իր լայնածավալ «մերկ» ստեղծագործություններով: Ամենախոշորը 2007 թվականին կազմակերպվել է Մեխիկոյում՝ 18 հազար կամավորների մասնակցությամբ:

Հայտնի է, որ Մեռյալ ծովը չորանում է: Գիտնականները դրա տարածքի կրճատում են արձանագրում տարեկան մեկ մետրով: Եզակի էկոհամակարգի վերացման պատճառը մարդկային գործոնն է: Այստեղ շարունակաբար արդյունահանվում են օգտակար հանածոներ: Մեռյալ ծովի անհետացման մեկ այլ գործոն է գլոբալ տաքացումը և, որպես հետևանք, տարածքի չափազանց չոր կլիման, ինչը հանգեցնում է ինտենսիվ գոլորշիացման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր