Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

19 հոկ 2021 12:07

Տեսանյութ.Թուրքական պետական ավիաուղիները քարտեզից «ջնջել է» Հայաստանը. այն ներկայացված է՝ որպես Թուրքիային կից տարածք

Թուրքական ավիաուղիներ (THY) պետական ընկերությունը թռիչքային քարտեզից ջնջել է Հայաստանի Հանրապետությունը։ Թվիթեր սոցիալական ցանցում աղմկահարույց տեսանյութ է հրապարակվել, որը հարուցել է ոչ միայն տեղացի, այլև օտարերկրյա վերլուծաբանների, դիվանագիտական հանրության զարմանքը։


Անի Պողոսյան անունով օգտատերը՝ «Մի փոքր ամրապնդեք Ձեր փաստարկները… տեսանյութը կօգնի՞» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել  Թուրքական ավիաուղիներ (Turkish Airlines) ընկերությանը պատկանող ինքնաթիռում ուղևորների համար հասանելի թռիչքային քարտեզից, որում հարավկովկասյան քարտեզից ջնջված է, պարզապես չկա Հայաստանի Հանրապետությունը։



Ի դեպ, ուղևորը, ով նկարահանել է քարտեզը, մանրամասնորեն ցուցադրում է տարածաշրջանը. քարտեզում երևում են բոլոր երկրները՝ քաղաքներով, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, սակայն ՀՀ տարածքի վրա որևէ գրություն չկա։
Ի դեպ, տվյալ քարտեզով թուրքական ընկերությունը ոչ միայն «ջնջել է» ՀՀ տարածքը, այլև ՀՀ տարածքները միացրել է Թուրքիայի տարածքին։


Այսինքն՝ թուրքական այս ընկերությամբ երթևեկող յուրաքանչյուր ուղևոր, ով օգտվում է այս քարտեզից, իսկ թռիչքների ընթացքում ուղևորները սովորաբար ուսումնասիրում են քարտեզը, պարզապես չեն տեսնում Հայաստանի Հանրապետությունը, քանի որ դրանում Հայաստանը պարզապես չկա, այն ներկայացված է՝ որպես Թուրքիային կից տարածք։ Կարելի է պատկերացնել, թե տարվա ընթացքում քանի միլիոն մարդ է օգտվում պետական այս ավիաընկերության ծառայություններից և ծանոթանում քարտեզին՝ առանց Հայաստանի։


Անի Պողոսյանի գրառման ներքո քննարկումներ են ծավալվել թուրքական պետական ընկերության նմանօրինակ պահվածքի դրդապատճառների շուրջ, սակայն հատկապես  հետաքրքրական էր  2004-2006 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի մեկնաբանությունը։


Նա  մասնավորապես գրել է․ «Հայաստանի Հանրապետությունն անհավանականորեն ջնջված է Turkish Airlines-ի թռիչքային քարտեզից: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ»։
 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր